Պուտինը ՇՀԿ-ի երկրներին կոչ Է արել՝ դիմակայել երիտասարդության արմատականացմանը
Շանհայի Համագործակցության երկրները (ՇՀԿ) պետք Է դիմակայեն երիտասարդության արմատականացմանը եւ չմոռանան թմրանյութերի անօրինական տարածման դեմ պայքարի մասին, քանի որ այդ խնդիրը չի վերացել կորոնավիրուսի համավարակի առաջացմամբ: Այդ մասին, հայտարարել Է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Արմատականացումը երիտասարդության շրջանում կապված Է մի շարք գործոնների հետ, այժմ դրանք չեմ թվարկի, մենք դրանց բոլորին շատ լավ գիտենք: Մենք պետք Է ոչ միայն դրանք իմանանք, այլեւ դիմակայենք այդ սպառնալիքներին»,-ասել Է Պուտինը՝ հանդես գալով ՇՀԿ-ի անդամ պետությունների գագաթնաժողովում: Եվս մեկ կարեւոր խնդիր նա նշել Է թմրանյութերի անօրինական տարածման դեմ պայքարը: «Այժմ մարդկության ամբողջ ուշադրությունը սեւեռված Է դեպի կորոնավիրուսային համավարակը, բայց թմրանյութերի խնդիրը չի վերացել, այն մնում Է, եւ չի կարելի այն մոռանալ: Հարկավոր Է պայքարել դրա դեմ»,-հավելել Է ՌԴ-ի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: