Ես իհարկե Հայաստանում եմ. Լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը. Իմ կինը և որդին դիրքերում մարտական հերթապահության են. Իսկ ինչու՞ են ջարդարարները թիկունքում. Գուցե նրա՞նց թողած դիրքերում է անարգել հակառակորդ հայտնվել
Ես իհարկե Հայաստանում եմ և լիարժեք շարունակում եմ կատարել ՀՀ վարչապետի իմ աշխատանքը, այս մասին քիչ առաջ իր Facebook-ի էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Դրանից ավելի վաղ նա գրել է՝
Այսօրվա ջարդարարներին ցուցակագրել եւ պարզել նրանցից ով քանի օր է անցկացրել առաջնագծում։ Քրեական պատասխանատվության ենթարկելուն զուգահեռ։
Եվս մեկ գրառում նա կատարել է մեկ ժամ առաջ՝
Իմ կինը և որդին դիրքերում մարտական հերթապահության են։ Իսկ ինչու՞ են ջարդարարները թիկունքում։ Գուցե նրա՞նց թողած դիրքերում է անարգել հակառակորդ հայտնվել։
Երկու ժամ առաջ էլ գրել է.
Բոլոր այն քաղաքացիներոն, ովքեր կապ չունեն ջարդարարների հետ խնդրում եմ գնալ տուն։
Բոլոր այն քաղաքացիներին, ովքեր հավատում են ինձ եւ հավատում են մեզ՝ խնդրում եմ պատրաստվել պայքարի։
Հանկարծ վայրկյան անգամ չկասկածեք՝ որ որեւէ անազնիվ բան չենք արել, որեւէ գործարքի չեմ գնացել եւ գործել եմ այնպես, որ ունենամ բոլոր հարցերի պատասխանները եւ մաքուր լինեմ հայրենիքիս, ժողովրդի առաջ։ Այս ծանր պահին պիտի կանգնենք կողք-կողքի՝ ընդդեմ սերմնացու գողացող մկների։
Պղտոր ջրում ձուկ որսացողներ՝ դեռ կխոսենք։