Զիդանի ընտրած մեկնարկային կազմը զարմացրել է «Ռեալի» ֆուտբոլիստներին
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներին անակնկալի է բերել թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի ընտրած մեկնարկային կազմը «Վալենսիայի» դեմ Իսպանիայի առաջնության 9-րդ տուրի խաղում, հաղորդում է Marca-ն:
Ֆուտբոլիստները զարմացել են, երբ ֆրանսիացի մասնագետը մեկնարկային կազմում ընդգրկել է իսպանացի Իսկոյին ու բրազիլացի Մարսելոյին՝ գերմանացի Տոնի Կրոսի ու ֆրանսիացի Ֆերլան Մենդիի փոխարեն: Ֆուտբոլիստները մարզումներից գիտեն, թե նրանցից ով է ավելի լավ մարզավիճակում, այդ պատճառով չեն հասկացել մարզիչի կատարած փոփոխությունները: «Ռեալի» ֆուտբոլիստները շարունակում են վստահել Զիդանին, սակայն նրանից շատերը դժգոհ են մարզիչի որոշումներից:
Հիշեցնենք, որ «Վալենսիայի» դեմ արտագնա խաղում «Ռեալը» պարտվել էր 1:4 հաշվով: