Թուրքիայում ուղղափառ քրիստոնյաները պահանջում են չեղյալ հայտարարել Սուրբ Սոֆյայի տաճարի վերափոխումը մզկիթի
Թուրքիայում ուղղափառ քրիստոնյաները դիմել են Պետական խորհրդին` պահանջելով չեղյալ հայտարարել Սուրբ Սոֆյայի տաճարի վերափոխումը մզկիթի` նշելով, որ այս որոշումը խախտում է երկրում բնակվող ուղղափառ հույների իրավունքները:
Սուրբ Սոֆյան հիմնադրվել է Բյուզանդիայի Հուստինիանոս կայսեր կողմից եւ բացվել է 537 թվականին: Տաճարը ավելի քան հազար տարի մնացել է աշխարհի ամենամեծ քրիստոնեական եկեղեցին՝ մինչեւ Կոստանդնուպոլսի անկումից հետո 1453-ին թուրքերն այն վերափոխել են Սուրբ Սոֆյայի մզկիթի:
1934թ․ ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքը մզկիթը թանգարանի վերածելու մասին հրամանագիր է ստորագրել: Մի քանի տասնամյակ անց այն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Այս ամառ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սուրբ Սոֆյայի տաճարին մզկիթի կարգավիճակ շնորհելու մասին հրամանագիր ստորագրեց՝ չեղարկելով Թուրքիայի իշխանությունների 1934թ. համապատասխան որոշումը։