«Յուվենտուսը» մտածում է Ռոնալդուից բաժանվելու մասին
Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է հեռանալ Թուրինի «Յուվենտուսից»:
Diario Sport-ի համաձայն՝ ամռանն իտալական ակումբը պատրաստ է դիտարկել 35-ամյա ֆուտբոլիստից բաժանվելու տարբերակը, որպեսզի փոխհատուցի նրա տրանսֆերի դիմաց վճարված 117 միլիոն եվրոյի մի մասը:
«Յուվենտուսի» ղեկավարները չեն ցանկանում ռիսկի դիմել և երկարաձգել Ռոնալդուի հետ պայմանագիրը: Բացի այդ, ակումբը վստահ չէ, որ կարող է բավարարել պորտուգալացու ֆինանսական պահանջները կորոնավիրուսի համավարակի պայմաններում:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն 2018-ի ամռանը Մադրիդի «Ռեալից» է տեղափոխվել «Յուվենտուս», որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2022-ի ամառ: