Տեր Շտեգենը չի հրավիրվել Գերմանիայի հավաքական
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը նոյեմբերին կայանալիք խաղերի համար չի հրավիրվել Գերմանիայի հավաքական։
Ազգային թիմի գլխավոր մարզիչ Յոախիմ Լյովը հրավիրել է Մանուել Նոյերին («Բավարիա»), Կևին Տրապին («Այնտրախտ»), Բերնդ Լենոյին «Արսենալ» ու Օլիվեր Բաումանին («Հոֆենհայմ»):
Bild-ի տեղեկացմամբ՝ տեր Շտեգենը այս հարցը համաձայնեցրել է Լյովի ու Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Որոշվել է, որ ավելի լավ կլինի, որ դարպասապահը մնա «Բարսելոնայի» ճամբարում ու լուրջ վնասվածքից հետո ավարտի վերականգնումը։
Ակումբում տեր Շտեգենը կարող է ավելի ինտենսիվ աշխատել, քան հավաքականում։ Սպասվում է, որ դարպասապահը Գերմանիայի ազգային թիմից հրավեր կստանա 2021-ին։
Տեր Շտեգենը խաղադաշտ էր վերադարձել ՉԼ՝ Կիևի «Դինամոյի» դեմ խաղում (2-1): Նա նաև խաղացել է Լա Լիգայում «Բետիսի» դեմ (5-2):