Պուտինը նշել է հակամարտությունից հետո Սիրիայի վերականգնման կարեւորությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի հետ հանդիպմանը հայտարարել Է, որ կարեւոր նշանակություն ունի հակամարտությունից հետո Սիրիայի Արաբական Հանրապետության վերականգնման խնդիրը:
«Ներկա փուլում սկզբունքային կարեւոր նշանակություն ունի հակամարտությունից հետո Սիրիայի վերականգնման խնդիրը եւ, առաջին հերթին, սիրիացի փախստականների եւ ներքին վերաբնակների վերադարձը հայրենիք: Ինչպես հայտնի Է, դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 հիմնական բանաձեւերի հանգուցային պայմաններից մեկն Է»,-Պուտինն Ասադին ասել Է տեսախորհրդաժողովի ռեժիմով տեղի ունեցած հանդիպման ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: