Երևանում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից հատուցում ստանալու համար ընտանիքները կարող են դիմել թաղապետարաններ
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը։
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ Երևանում շահառու ընտանիքների հետ տարվող աշխատանքներում ներգրավված կլինեն նաև վարչական շրջանների (թաղապետարանների) աշխատակիցները, ովքեր, գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով կայցելեն վերոնշյալ ընտանիքներ:
Հատուցում ստանալու համար անհրաժեշտ պայմաններին, պահանջվող փաստաթղթերին ու այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Այդ նպատակով Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են նաև թեժ գծի հեռախոսահամարներ (աշխատանքային օրերին և ժամերին).
Աջափնյակ վարչական շրջան +(374 11) 518-028
Ավան վարչական շրջան +(374 11) 518-135
Արաբկիր վարչական շրջան +(374 11) 518-193
Դավթաշեն վարչական շրջան +(374 11) 518-283
Էրեբունի վարչական շրջան +(374 11) 518-341
Կենտրոն վարչական շրջան +(374 11) 518-455
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան +(374 11) 518-590
Նոր Նորք վարչական շրջան +(374 11) 518-628
Նորք-Մարաշ վարչական շրջան +(374 11) 518-707
Նուբարաշեն վարչական շրջան +(374 11) 518-741
Շենգավիթ վարչական շրջան +(374 11) 518- 815
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան +(374 11) 518-891
Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար շահառու ընտանիքի անդամները կարող են դիմել նաև Հանրային պաշտպանի գրասենյակ. (հասցե՝ Զաքյան փողոց, 7-2 շենք) հեռ.՝ +(37410) 600- 713