Նախարար. Հայաստանի իշխանությունները սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագիր կմշակեն զինվորականների համար
Հայաստանի իշխանությունները սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագիր կմշակեն զինվորականների համար: Այս մասին նոյեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովում ֆինանսավարկային եւ բյուջետային, ինչպես նաեւ առողջապահական եւ սոցիալական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Միեւնույն ժամանակ, ըստ նրա, նոր ծրագրեր եւ նոր միջոցառումներ նախատեսված չեն:
«Ծրագիրը կկազմվի միջգերատեսչական հանձնաժողովի ուժերով: Այն ոչ միայն կարճաժամկետ սոցիալ-հոգեբանական աջակցության, այլ նաեւ երկարաժամկետ միջոցառումներ կներառի` զբաղվածության եւ նյութական ու բժշկական օգնության համար: Բժշկական ծախսերը համակարգում է առողջապահության նախարարությունը: Ինչ վերաբերում է պրոթեզներին, որոնց համար միջոցները տրամադրում է մեր նախարարությունը, ապա անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ֆինանսավորում կգտնվի»,- ասաց Բաթոյանը: