2021-ին ՀՀ առողջապահության նախարարության կարիքների համար նախատեսվում է 27.9 միլիարդ դրամ հատկացնել
2021 թվականին ՀՀ առողջապահության նախարարության կարիքների համար նախատեսվում է 27,9 միլիարդ դրամ հատկացնել` 2020 թվականի 27.1 միլիարդ դրամի համեմատ: Այս մասին ՀՀ ԱԺ-ում ֆինանսավարկային եւ բյուջետային, ինչպես նաեւ առողջապահական եւ սոցիալական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Միեւնույն ժամանակ, ըստ նախարարի, հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակն ու պատերազմը, իրենք առողջապահական կարիքների համար ծախսերի զգալիորեն ավելի մեծ աճ էին ակնկալում: Սակայն, ինչպես նշեց Թորոսյանը, աճն աննշան է: