Ջորջ Բուշը շնորհավորել է Ջո Բայդենին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ, նախկին նախագահ Ջորջ Բուշը շնորհավորել է դեմոկրատ Ջո Բայդենին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ, հաղորդում է Reuters-ը:
Իր շնորհավորական ուղերձում Բուշը հայտարարել է, որ ամերիկացիները կարող են վստահ լինել, որ ԱՄՆ-ում ընտրությունները «սկզբունքորեն արդար են եղել, դրանց ամբողջականությունը կապահովվի եւ արդյունքը պարզ է»:
Ընդ որում՝ նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրավունք ունի բողոքարկել ընտրությունների արդյունքները դատարանում: