Լոս Անջելեսում հաջողվել է փոխպատվաստել դոնորական սիրտը, որը տեղափոխող ուղղաթիռը կործանվել է (Տեսանյութ)
Անհավանական դեպք է տեղի ունեցել ԱՄՆ-ում: Մասնավոր ուղղաթիռը, որը տեղափոխում էր դոնորական սիրտը Սան Դիեգոյից Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկը, կործանվել է բուժհաստատության տանիքին վայրէջք կատարելիս, հաղորդում է FOX 5 San Diego-ն:
Նշվում է, որ ուղղաթիռում, օդաչուից բացի, գտնվել է եւս երկու մարդ: Օդաչուն ստացել է թեթեւ վնասվածքներ, իսկ երկու ուղեւորները բժշկական օգնության կարիք չեն ունեցել:
Տեղի է ունեցել անհավանականը. չնայած ավիաաղետին՝ հրաշքով փրկվել է դոնորական սիրտը:
Երբ փոխպատվաստման համար նախատեսված օրգանը դուրս են բերել ուղղաթիռից, տեղի է ունեցել եւս մեկ միջադեպ. սայթաքել եւ ընկել է բժիշկը, որը տեղափոխում էր սիրտը դեպի հիվանդանոց փոխպատվաստման համար:
Եւ չնայած դրան՝ սիրտը հաջողվել է փոխպատվաստել:
Համացանցում հայտնվել է տեղի ունեցածի տեսանյութը: