ՕՊԵԿ-ում գտնում են, որ Բայդենի ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելը կարող է խնդիրներ առաջացնել նավթային ոլորտում
Reuters-ը, հղում անելով ՕՊԵԿ-ին մոտ կանգնած աղբյուրներին, հաղորդում է, որ կազմակերպությունը զգուշավոր մոտեցում ունի Ջո Բայդենի ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուն: Դեմոկրատ թեկնածուն, որն արդեն իրեն նախագահական ընտրությունների հաղթող է հռչակել, կարող է վերանայել հարաբերությունները նավթի առանցքային արտադրողների՝ Վենեսուելայի, Իրանի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հետ: Սա, իր հերթին, կարող է խնդիրներ ստեղծել նավթային ոլորտում:
Չի բացառվում նաև, որ Բայդենի ընտրության դեպքում Ռուսաստանը դուրս գա OPEC+-ից, ինչը գրեթե հավասարազոր կլինի նավթի արդյունահանման կրճատման վերաբերյալ համաձայնագրի փլուզմանը: