Պաղեստինի առաջնորդը Բայդենին խնդրել է ԱՄՆ դեսպանատունը վերադարձնել Թել Ավիվ
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը դիմել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենին, որի հաղթանակի մասին ավելի վաղ հայտարարել էին ամերիկյան լրատվամիջոցները, ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմից Թել Ավիվ վերադարձնելու խնդրանքով: Այս մասին հաղորդել է Israel Hayom-ը՝ աղբյուրներին հղումով:
Լրատվամիջոցի զրուցակիցը հավելել է, որ Աբբասը որոշել է հանդես գալ համապատասխան կոչով, չնայած Բայդենի և նրա շրջապատի՝ Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաքի, կարգավիճակին հավատարիմ մնալու դիրքորոշմանը, որն ավելի վաղ ճանաչվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:
Բացի այդ, աղբյուրը պատմել է Բայդենին ուղարկված հեռագրի մասին, որում ասվում է, որ Պաղեստինը պատրաստ է վերսկսել խաղաղ բանակցությունները իսրայելական կողմի հետ «այն պահից, երբ դրանք դադարեցվել էին 2016թ.-ին»:
Ավելի վաղ Աբբասը նաև շնորհավորել էր Բայդենին նախագահական մրցավազքում հաղթելու կապակցությամբ: