Մելանի Թրամփը «րոպեներն է հաշվում» մինչեւ ապահարզանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարտություն է կրել նախագահական ընտրություններում, սակայն կարո՞ղ է արդյոք նա զրկվել նաեւ իր տիկնոջից, գրում է Daily Mail պարբերականը:
Ասում են, որ Մելանի Թրամփը լաց է եղել, երբ իր ամուսինը հաղթանակ է տարել 2016 թվականին, իսկ նրա ընկերներից մեկն ասել է. «Նա չէր ակնկալում, որ Դոնալդ Թրամփը կհաղթի»:
Նյու Յորքից Վաշինգտոն տեղափոխությանը նա սպասել է հինգ ամիս, քանի որ նրանց որդի Բերոնը պետք է ավարտեր դպրոցը:
Սակայն Մելանի Թրամփի նախկին օգնական Սթեֆանի Վոլկոֆը հայտարարել է, որ ԱՄՆ առաջին տիկինն անցկացրել է բանակցություններ հետամուսնական համաձայնագրի կնքման շուրջ, որպեսզի Բերոնը ստանա Թրամփի կարողության մասը:
Վոլկոֆը նաեւ պատմել է, որ Թրամփ ընտանիքը, իբրեւ, ունի տարբեր ննջասենյակներ եւ նրանց ամուսնությունը կրում է «գործնական» բնույթ:
Այդօրինակ հայտարարությամբ էր ելույթ ունեցել Մելանի Թրամփի մեկ այլ նախկին օգնական՝ Օմարոսա Մանիգո Նյումանը՝ նշելով, որ նրանց 15-ամյա ամուսնությունն իր ավարտին է մոտեցել:
«Մելանին րոպեներն է հաշվում մինչեւ պաշտոնից Դոնալդ Թրամփը կհեռանա, եւ նա կկարողանա ամուսնալուծվել: Եթե Մելանին փորձեր ենթարկել նրան մեծագույն նվաստացման եւ հեռանար, քանի դեռ նա զբաղեցնում էր այդ պաշտոնը, նա կգտներ միջոց տիկնոջը պատժելու համար»,-հայտարարել է ԱՄՆ առաջին տիկնոջ նախկին օգնականը:
Չնայած որոշակի սառը էպիզոդների հանրության մեջ՝ 50-ամյա Մելանի Թրամփը հայտարարում է, որ հիանալի հարաբերություններ ունի ամուսնու հետ, իսկ վերջինս պնդում է, որ նրանք երբեք չեն վիճում:
Դոնալդ Թրամփն իր երկրորդ տիկնոջ՝ Մելանի Թրամփի հետ կնքել է համաձայնագիր, ըստ որի՝ նա չի կարող հրատարակել գրքեր եւ տալ հարցազրույցներ, որոնք պարունակում են նրա նկատմամբ քննադատություն:
Փաստաբան Կրիստինա Փրեւիթի կարծիքով՝ Մելանի Թրամփը, ըստ երեւույթին, նույնպես համաձայն էր այդ պայմանին, նշում է պարբերականը: