Թրամփի փեսան հորդորել է նրան ճանաչել ընտրություններում կրած պարտությունը
Ամերիկյան CNN հեռուստաընկերությունը, հղում անելով երկու աղբյուրի, հաղորդել է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշները հորդորել է նրան ճանաչել իր պարտությունն արդեն ավարտված նախագահական ընտրություններում: Միևնույն ժամանակ չի նշվում, թե ինչպես է Թրամփն արձագանքել այս առաջարկին:
Ամերիկյան խոշոր լրատվամիջոցների համաձայն, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հաղթել է դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը, որին արդեն շնորհավորել են արտասահմանյան բազմաթիվ քաղաքական գործիչներ: Այնուամենայնիվ, Դոնալդ Թրամփը պնդում է, որ Բայդենն առանցքային նահանգներում հաղթանակ է տարել ձայների սխալ հաշվարկի պատճառով և մտադիր է վերահաշվարկի հասնել դատարանի միջոցով: