Black Lives Matter շարժման ակտիվիստները փակել են Վաշինգտոնի ավտոճանապարհները
ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Black Lives Matter շարժման ակտիվիստները երկար ժամանակ փակել են քաղաքի ավտոճանապարհները և վիրավորական արտահայտություններ են վանկարկել ոստիկանների հասցեին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ակցիան սկսվել է տեղական ժամանակով 15:00-ին (Երևանի ժամանակով 00.00-ին): Բողոքի ցույցի մասնակիցները դուրս են եկել Meridian Hill Park- ից, որը գտնվում է Սպիտակ Տանից 3 կմ հեռավորության վրա: Նրանք մոտեցել են նախագահի նստավայրին, որի մոտ այդ ժամանակ նշելիս են եղել նախագահի թեկնածու Ջո Բայդենի հաղթանակը։
Ակտիվիստները, սակայն, չեն ուղղվել դեպի նախագահի նստավայր և թեքվել են հարևան փողոցներ:
Տեղի ունեցողը նկարահանելու փորձերը հավանության չեն արժանացել ակցիայի մասնակիցների կողմից, չնայած «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը ներկայացրել է լրագրողական փաստաթուղթ, նրան ուղեկցել են մի անկյուն և չեն թույլատրել լուսանկարել:
Black Lives Matter-ը (Սևամորթների կյանքը նշանակություն ունի), աֆրոամերիկացիների կողմից ստեղծված միջազգային շարժում է՝ ընդդեմ սևամորթների դեմ իրականացվող բռնությունների և ռասիզմի։ Շարժման մասնակիցները պարբերաբար բողոքի ցույցեր են կազմակերպում ոստիկանության աշխատակիցների կողմից սպանված սևամորթների համար։