Շոտլանդիայում պաշտոնապես արգելել են խփել երեխաներին
Շոտլանդիայի բնակիչներին արգելել են դաստիարակչական նպատակներով ֆիզիկապես պատժել 16 տարեկանից փոքր երեխաներին: Նոր օրենքը, որը հավանության է արժանացել երկրի խորհրդարանի կողմից, ուժի մեջ է մտել շաբաթ օրը՝ նոյեմբերի 7-ին: Այս մասին հաղորդում է Express and Star-ը:
Ավելի վաղ ծնողներին և խնամակալներին թույլ էր տրվում ապտակել երեխաներին:
Այդ կերպ երեխաներին պատժելը առաջին անգամ շվեդները արգելել են 1979 թվականին: Շոտլանդիան դարձել է նման օրենք ընդունած 57-րդ երկիրը:
Նշվում է, որ երեխաների ֆիզիկական պատժի պաշտոնական արգելքը հավանության կարժանանա Ուելսում հաջորդ տարվա սկզբին: Իսկ ահա Անգլիան և Հյուսիսային Իռլանդիան առայժմ չեն ծրագրում դիտարկել նման օրինագիծ: