ԱՄՆ-ում կործանված ուղղաթիռում դոնորական սիրտը հրաշքով փրկվել է
Ամերիկյան Սան-Դիեգո քաղաքում ուրբաթ օրը՝ նոյեմբերի 6-ին, հիվանդանոցի տանիքին վայրէջք կատարելիս դոնորական սիրտ տեղափոխող ուղղաթիռը կործանվել է:
Բժիշկները հայտնել են, որ օրգանը չի վնասվել, և այն հաջողությամբ փոխպատվաստել են դրա կարիքն ունեցող պացիենտին: Այս մասին հաղորդում է FOX News-ը:
Ուղղաթիռը շրջվել է կողքի վրա, իսկ դրա շուրջը մնացել են անհայտ հեղուկի լճակներ: Թռչող սարքի պոչային հատվածը կախվել էր ուղղաթիռի կողքից: Օդաչուն թեթև վիրավորում է ստացել:
Փոխպատվաստման համար նախատեսված օրգանը բարեհաջող կերպով դուրս են բերել սրահից և փոխանցել բժշկին: Ընդ որում, տուփը ստացող բժիշկը սայթաքել է, ընկել և գցել այն հոսպիտալի տանիքին:
Ավելի ուշ հիվանդանոցում հայտնել են, որ օրգանը հրաշքով չի վնասվել, երկու ժամ անց այն բարեհաջող փոխպատվաստել են պացիենտին։