Բայդենը կստեղծի COVID-ի համավարակի դեմ պայքարի հարցերով հանձնաժողով. ԶԼՄ-ներ
ԱՄՆ նախագահի ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարած Ջո Բայդենը պատրաստվում է երկուշաբթի՝ նոյեմբերի 9-ին, հայտնել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի հարցերով հատուկ հանձնաժողովի կազմը: Այս մասին հաղորդում է CNN-ը:
12 մարդուց կազմված հանձնաժողովը կղեկավարի փոխծովակալ Վիբեկ Մարտին, որը եղել է սննդամթերքի որակի և դեղամիջոցների հարցերով վարչության նախկին ղեկավարը, ինչպես նաև Յելի համալսարանի պրոֆեսոր Մարսելա Նունես Սմիթը:
Այսպիսով, Բայդենը մտադիր է ցույց տալ, որ ինքը լրջորեն է մտադրվել պայքարել երկրում կորոնավիրուսի համավարակի դեմ իր վարչակազմին իշխանության փոխանցման հենց սկզբում:
CNN, Fow News, NBC հեռուստաալիքները և AP գործակալությունը արդեն հաղորդել են, որ դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենը ստացել է Թրամփին հաղթելու համար անհրաժեշտ ընտրիչների 270 ձայները: Դրանից հետո Բայդենը հայտարարել է, որ ընտրություններում հաղթել է, և ամերիկացիներին միասնության կոչ է արել: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետք է պաշտպանի իր դիրքերը դատական գործընթացների օգնությամբ: