Մարադոնայի բժիշկ. Դիեգոն նույնիսկ պարել է վիրահատությունից հետո
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան իրեն լավ է զգում գլխուղեղի վիրահատությունից հետո: Այդ մասին հայտնել է նրա բժիշկը՝ Լեոպոլդ Լուկեն:
«Դիեգոյի հետ ամեն բան կարգին է: Վիրահատությունից հետո նա նույնիսկ պարել է: Մենք կարծում ենք, որ Մարադոնան դեռ պետք է մնա հիվանդանոցում, դա ավելի լավ կլինի նրա համար: Մենք պետք է զգույշ լինենք հետվիրահատական շրջանում:
Նյարդաբանական բարդացումներ չկան, սակայն կան այլ պարամետրեր, որոնք ենթարկվել են մեր գնահատականին, այդ պատճառով դեռ վաղ է խոսել նրան հիվանդանոցից դուրս գրելու մասին: Ամեն դեպքում, վերականգնման փուլը հիանալի է անցնում այս պահին»,- բժշկի խոսքը մեջբերում է Football-italia-ն:
Հիշեցնենք, որ 60-ամյա մարզիչը նոյեմբերի 2-ին վիրահատության էր ենթարկվել ուղեղի արյունազեղման հետևանքով:
2019 թվականից Դիեգո Մարադոնան գլխավորում է արգենտինական «Խիմնասիա Լա Պլատա» ակումբը: