Լոս Անջելեսում տղամարդու են ձերբակալել, որը սպառնացել էր զանգվածային հրաձգություն կատարել Բայդենի հաղթելու դեպքում
Լոս Անջելեսում տղամարդու են ձերբակալել, որը համացանցում սպառնացել էր զանգվածային հրաձգություն կատարել նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթելու դեպքում, հայտնում է Los Angeles Times-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրներին։
Տղամարդուն ուրբաթ ձերբակալել են դաշնային եւ տեղական իրավապահ մարմինների թիրախային խմբի աշխատակիցները։
Նրա տանը խուզարկություն է կատարվել ենթադրվող հարձակման ցանկացած միջոցի առկայության ստուգման համար։
«ՀԴԲ-ն իրազեկված է սպառնալիքների մասին, եւ մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ։ Այս թեման գնահատվում է տեղական իշխանությունների կողմից։ Այս պահին դաշնային կառավարությունը չի կիրառել կալանավորում եւ չի առաջադրել մեղադրանք»,- հայտարարել է ՀԴԲ մամուլի քարտուղար Լորա Էմիլյեն։