«Ոչ ես, ոչ բժիշկը ու ոչ էլ պատերազմի լրջության լիարժեք գիտակցումը Կարենին հետ չպահեց կրկին անգամ սահման գնալու ճանապարհից»․ Ալինա Մարտիրոսյանի նոր գրառումը
Դերասանուհի Ալինա Մարտիրոսյանի ամուսինը՝ նկարիչ Կարեն Արայանը, ով վիրավորում էր ստացել առաջնագծում, կրկին մեկնել է Արցախ։ Դերասանուհին նոր լուսանկար է հրապարակել ամուսնու հետ, որին կից գրել է․
«Չգիտեմ ինչ ասեմ: Համ տխուր եմ, համ ուրախ, համ անհանգիստ եմ, համ հպարտ: Ոչ ես, ոչ մեր ընկերներն ու բարեկամները, ոչ բժիշկը ու ոչ էլ պատերազմի լրջության լիարժեք գիտակցումը Կարենին հետ չպահեց կրկին անգամ սահման գնալու ճանապարհից: Իրական հայի կին լինելը դա պարծանքա: Մեր աղոթքերը ամեն րոպե նրանց պաշտպան կլինեն: Թող Աստված ամուսնուս իր բոլոր ընկերների ու բոլոր մեր զինվորների հետ միասին անփորձանք, ողջ և առողջ, հաղթանակած հասցնի տուն: Աստծով հաղթելու ենք. Ամեն»։