Bloomberg․ Էրդողանը հեռացրել է Թուրքիայի ԿԲ ղեկավարին և այս պաշտոնում նշանակել ֆինանսների նախկին նախարարին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական լիրայի միքանիշաբաթյա արժեզրկումից հետո հեռացրել է Թուրքիայի Կենտրոնական բանկի ղեկավար Մուրատ Ույսալին՝ այս պաշտոնում նշանակելով երկրի ֆինանսների նախկին նախարար Նասի Աղբալին, հայտնում է Bloomberg-ը։
Շաբաթ հրապարակված որոշման մեջ նշված է ԿԲ ղեկավարի պաշտոնից Մուրատ Ույսալին ազատելու մասին՝ նշանակումից հետո ոչ լրիվ մեկ տարի անց։
«Աղբալի նշանակումը ֆինանսների նախկին նախարարին դժվարին դրության մեջ է դնում, քանի որ նա պետք է արդարացնի արժույթի փոխարժեքի կայունացման վերաբերյալ ներդրողների սպասումները եւ դրանք հավասարակշռի Էրդողանի պահանջների համաձայն։
Թուրքիայի նախագահը ստվեր է գցում դրամավարկային քաղաքականության վրա եւ կարծում է, որ վարկային մեծ ծախսերը խթանում են ինֆլյացիան։ Ամբողջ աշխարհում կենտրոնական բանկերի մեծամասնությունը հակառակ կարծիքի է»,- նշում է պարբերականը։
Թուրքական լիրան ուրբաթ արժեզրկվել էր մինչեւ ռեկորդային ցածր մակարդակ՝ 1 դոլարի դիմաց 8,5793 լիրա՝ դառնալով զարգացող շուկաների ամենավատթար արժույթը, որոնց հետեւում է Bloomberg-ը։