Պեսկովն անհեթեթ է անվանել Պուտինի հիվանդության մասին հրապարակումները
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Վլադիմիր Պուտինի հիվանդ լինելու մասին տեղեկությունները և հավաստիացրել, որ նա չի պատրաստվում հրաժարական տալ:
«Դա կատարյալ անհեթեթություն է: Նախագահն իրեն լավ է զգում»,- ասել է Պեսկովը լրագրողներին, նրանց խնդրանքով մեկնաբանելով The Sun-ի այն հրապարակումը, ըստ որի Պուտինը հիվանդ է Պարկինսոնի հիվանդությամբ և 2021 թվականի սկզբին կարող է լքել նախագահի պաշտոնը:
Նա նաև նշել է, որ նախագահը չի պատրաստվում հրաժարական տալ: