Ռոբերտո Մանչինին վարակվել է կորոնավիրուսով
Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, hաղորդում է Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
55-ամյա մասնագետի մոտ հիվանդությունն անցնում է առանց սիմպտոմների: Նա գտնվում է ինքնամեկուսացման մեջ:
Նոյեմբերի 11-ին Իտալիայի հավաքականն ընկերական հանդիպում է անցկացնելու էստոնացիների հետ: Ազգերի լիգայի առաջիկա տուրերում իտալացիները մրցելու են Լեհաստանի (նոյեմբերի 15) և Բոսնիա-Հերցեգովինայի (նոյեմբերի 18) հավաքականների հետ: