ԱՄՆ գաղտնի ծառայությունը խստացնում է Բայդենի պաշտպանությունը՝ նրա հավանական հաղթանակի ակնկալիքով. WP
ԱՄՆ գաղտնի ծառայությունը որոշում է կայացրել լրացուցիչ գործակալներ ուղարկել դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի անվտանգությունն ապահովելու համար, որը մոտ օրերս կարող է հայտարարել երկրի նախագահի ընտրություններում իր հաղթանակի մասին, գրում է The Washington Post-ը՝ աղբյուրներին հղումով:
Պարբերականի զրուցակիցների խոսքով, լրացուցիչ ուժեր կուղարկվեն Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաք: Որոշումը կայացվել է անմիջապես այն բանից հետո, երբ դեմոկրատի նախընտրական շտաբի ներկայացուցիչները գաղտնի ծառայությանը հաղորդել են, որ Բայդենը մտադիր է այս քաղաքում նիստերի դահլիճը օգտագործել նվազագույնը ևս մեկ օր և հնարավոր է կարևոր հայտարարություն անի, պատմել են աղբյուրները:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 3-ին: Ամերիկացիներն ընտրել են երկրի նախագահին, փոխնախագահին, ինչպես նաև Կոնգրեսի նոր կազմ և Սենատի անդամների մեկ երրորդին: Թե ով է ԱՄՆ հաջորդ նախագահը՝ դեռ չի հայտարարվել՝ ձայների հաշվարկի ձգձգման պատճառով: