Թրամփը չի պատրաստվում հեռանալ նախագահի պաշտոնից. CNN
ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի նախատեսում ընթացիկ նախագահական ընտրություններում զիջել դեմոկրատների թեկնածու Ջո Բայդենին՝ չնայած վիճակագրությանը: Այս մասին հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով նախագահին մոտ կանգնած աղբյուրները:
Նրանց խոսքով՝ Թրամփը խոստովանել է, որ ձայների հաշվարկը կարող է ավարտվել ոչ իր օգտին:
Միևնույն ժամանակ, նա վստահ է, որ երկար դատավարությունները և ընտրակեղծիքների վերաբերյալ հռետորաբանությունը կարող են բավական կասկած սերմանել, որպեսզի թույլ տան հրաժարվել ընտրությունների արդյունքների ճանաչումից:
«Նա մարտական է տրամադրված: Նա կարծում է, որ պայքարելը իր շահերից է բխում», – ասել է աղբյուրներից մեկը: