29 ֆուտբոլիստ հրավիրվել է Գերմանիայի հավաքական (ֆոտո)
Ֆուտբոլի Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը հրապարակել է թիմի կազմը Ուկրաինայի ու Իսպանիայի դեմ Ազգերի լիգայի խաղերի ու չեխերի դեմ ընկերական հանդիպման համար։
Դարպասապահներ. Մանուել Նոյեր («Բավարիա»), Բերնդ Լենո («Արսենալ»), Կեւին Տրապ («Այնտրախտ»), Օլիվեր Բաուման («Հոֆենհայմ»):
Պաշտպաններ․ Ռոբին Գոսենս («Ատալանտա»), Մատիաս Գինտեր («Բորուսիա Մ.»), Մարսել Հալստենբերգ («Լայպցիգ»), Բենիամին Հենրիկս («Լայպցիգ»), Տիլո Կերեր (ՊՍԺ), Ռոբին Կոխ («Լիդս»), Ֆիլիպ Մաքս (ՊՍՎ), Անտոնիո Ռյուդիգեր («Չելսի»), Նիկո Շուլց («Բորուսիա Դ.»), Ջոնաթան Տա («Բայեր»), Նիկլաս Շտարկ («Հերտա»), Ֆելիքս Օդուոհայ («Աուգսբուրգ»):
Կիսապաշտպաններ․ Ջոշուա Կիմիխ («Բավարիա»), Մահմուդ Դաուդ («Բորուսիա Դ.»), Լեոն Գորեցկա («Բավարիա»), Իլկայ Գյունդոգան («Մանչեսթեր Սիթի»), Յոնաս Հոֆման («Բորուսիա Մ.»), Տոնի Կրոս («Ռեալ»), Սերժ Գնաբրի («Բավարիա»), Յուլիան Բրանդտ («Բորուսիա Դ.»), Նադիմ Ամիրի («Բայեր»), Ֆլորիան Նոյհաուս («Բորուսիա Մ.»), Լերոյ Սանե («Բավարիա»):
Հարձակվողներ․ Տիմո Վերներ («Չելսի»), Լուկա Վալդշմիդտ («Բենֆիկա»):