Թուրքիայում քաղաքական հետապնդումները շարունակվում են. Դիարբեքիրում 26 ուսուցիչ բերման է ենթարկվել
Թուրքիայի Հանրապետության Դիարբեքիր քաղաքում բերման է ենթարկվել 26 ուսուցիչ։
«Կրոնոս» լրատվական կայքը հաղորդում է, որ Դիարբեքիր քաղաքի գլխավոր դատախազության կողմից նոյեմբերի 6-ին բերման են ենթարկվել Կրթության և գիտության աշխատողների միության 26 անդամ ուսուցիչներ։ Ուսուցիչներին բերման ենթարկելիս ոստիկանները խուզարկել են նրանց սենյակները։
Համապատասխան մարմինների կողմից չի ներկայացվել ուսուցիչներին բերման ենթարկելու որևէ պատճառ։ Ըստ Կրթության և գիտության աշխատողների միության ենթադրությունների՝ ուսուցիչները բերման են ենթարկվել սոցիալական ցանցերում գրառումների և ժողովրդավարական միջոցառումներին մասնակցելու համար։
Դիարբեքիրը լինելով քրդաբնակ, տարբերվում է մնացած քրդաբնակ քաղաքներից։ Այստեղ, չնայած թուրքական քաղաքական հետապնդումներին, քուրդ բնակչությունը ամեն րոպե պայքարում է իր ազգային դիմագիծն ու իրավունքները պահպանելու համար։