Աշխատանքային միգրանտների թիվը Ռուսաստանում նվազել Է գրեթե մեկ քառորդով
Ռուսաստանում աշխատող աշխանքային միգրանտների թիվն անցյալ տարվա համեմատությամբ կրճատվել Է գործնականում մեկ քառորդով եւ կազմել շուրջ 1,8 միլիոն մարդ: Այդ մասին, նոյեմբերի 6-ին հաղորդել Է «Իզվեստա» թերթը՝ վկայակոչելով ՌԴ ներքին գործերի նախարարության վիճակագրական հաշվետվությունը:
«Ռուսաստանում աշխատող օտարերկրացիների թիվը, ՆԳ նախարարության սեպտեմբերի 30-ի տվյալներով, կազմել Է գրեթե 1,8 միլիոն մարդ: Ուղիղ մեկ տարի առաջ այդ ցուցանիշը եղել Է 22,5 տոկոսով ավելի բարձր եւ կանգնել ավելի քան 2,3 միլիոնի մանկարդակի վրա»,-ասվում Է հրապարակման մեջ:
Գերատեսչությունում ճշտել են, որ կրճատումը տեղի Է ունեցել օտարերկրացի աշխատողների բոլոր կատեգորիաներով:
26 տոկոսով նվազել Է Ռուսաստանում աշխատող Եվրասիական տնտեսական միության երկրների քաղաքացիների թիվը: Սեպտեմբերի 30-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել Է 333 հազար այն դեպքում, երբ մեկ տարի առաջ նրանց թիվը 450 հազարից ավելի Էր, նշվում Է հոդվածում:
ՌԴ աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարությունում, որը համակարգում Է Ռուսաստանում աշխատողների ներգրավման բաժնեչափերը, թերթին պարզաբանել Է, որ օտաարերկրացի աշխատողների մեծ մասը կազմում են առանց այցագրերի քաղաքացիները: Նրանց հաշվառումը եւ աշխատանքային գործունեությունը կանոնակարգում Է ՆԳ նախարարությունը. նրանք առավելապես ԱՊՀ-ի եւ ԵԱՏՄ-ի քաղաքացիներ են:
Դրա հետ մեկտեղ, աշխատանքի նախարարության տվյալներով, ամենից շատ օտարերկրյա քաղաքացիներ այցագերի հիման վրա Ռուսաստան աշխատելու են ժամանում Չինաստանից, Վիետնամից, Թուրքիայից, Հնդկաստանից եւ Սերբիայից, գրում Է «Իզվեստա»-ն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: