Սարգիս Ադամյանը երկարաձգել է պայմանագիրը «Հոֆենհայմի» հետ
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Հոֆենհայմի» կիսապաշտպան Սարգիս Ադամյանը երկարաձգել է պայմանագիրը գերմանական ակումբի հետ:
Հայ կիսապաշտպանի նոր պայմանագիրը «Հոֆենհայմի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականը:
«Շատ երջանիկ եմ Հոֆենհայմում: Ես իսկապես գնահատում եմ այն, որ այստեղ ինձ շանս տվեցին խաղալու Բունդեսլիգայում, չնայած դեռ մի քանի տարի առաջ հանդես էի գալիս 4-րդ դիվիզիոնում»,-ասել է Սարգիս Ադամյանը:
Ավելի վաղ` Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմի» կիսապաշտպան Սարգիս Ադամյանը Եվրոպայի լիգայում հեղինակած դուբլը նվիրել է Հայաստանին: