Մահացել է ռուս հայտնի երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին
Մահացել է ռուս հայտնի երգիծաբան Միխայիլ Ժվանեցկին: Նա 86 տարեկան էր: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ալլա Պուգաչովան: Նա Ժվանեցկու մահն անվանել է չլրացվող կորուստ:
«Ահա եւ վերջ: Դու հեռացար մեզնից ընդմիշտ: Չլրացվող կորուստ: Իմ ընկեր, դու անմոռանալի ես: Դու միշտ իմ սրտում ես»,- գրել է նա Ինստագրամի իր էջում: