ՌԴ ԱՀԾ-ն հավաստի տվյալներ չունի մարդու կողմից SARS-CoV-2-ի ստեղծման մասին
Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հավաստի տվյալներ չունի մարդու կողմից SARS-CoV-2-ի ստեղծման վերաբերյալ:
«Ուստի մենք հակված ենք նրան, որ այն բնական ծագում ունի»,- ասել է ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հարցազրույցում, որը նա տվել է «Ռոսիա սեգոդնյա»-յի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին:
Վիրուսի ծագումը ռուս գիտնականների համար սկզբունքային չէ, նրանք զբաղված են վարակի դեմ պայքարով, հավելել է նա: