Եվրոպայի լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի թեկնածուները
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:
Լավագույնի կոչման համար կպայքարեն Յուսուֆ Յազիջին («Լիլ»), Լուկաշ Յուլիշը («Սպարտա»), Անդրիա Ժիվկովիչը (ՊԱՕԿ) և Լեոն Բեյլին («Բայեր»):
Յազիջին և Յուլիշը հեթ-տրիկի հեղինակ են դարձել համապատասխանաբար «Միլանի» և «Սելթիկի» դեմ խաղերում, Ժիվկովիչը դուբլի հեղինակ է դարձել ՊՍՎ-ի դեմ խաղում, իսկ Բեյլին 2 գոլ է խփել «Հապոելի» դեմ խաղում:
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստին կորոշեն երկրպագուները՝ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացվող քվեարկության միջոցով: