«Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց այսօր մեզ պարտադրել են պատերազմ. հաղթելու ենք». Վլադիմիր Մարգարյան
«Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, բայց այսօր մեզ պարտադրել են պատերազմ»,- այս մասին տեսաուղերձում, որը հրապարակվել է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում, նշել է գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Վլադիմիր Մարգարյանը։ Նա նշել է՝ մենք հաղթանակած ժողովուրդ ենք եւ հաղթելու ենք, միայն թե հաղթանակը շուտ գա։
«Ես հպարտանում եմ բոլոր նրանցով, ովքեր այսօր պատերազմի դաշտում իրենց կյանքի գնով ամեն ինչ անում են՝ իրենց հայրենիքը պաշտպանելու համար։ Յուրաքանչյուր հայ մարդ, անկախ նրանից՝ որտեղ է ապրում, որտեղ է, պարտավոր է անել ամենն, ինչ կարող է։ Սիրելի երիտասարդներ, հայրենիքն այսօր ձեր կարիքը շատ ունի»,- ասել է նա։