Իռլանդիայում զգալիորեն բարելավվել է COVID-19-ի հետ կապված իրադրությունը
Իռլանդիայում գործող խիստ սահմանափակումներից երկու շաբաթ անց Եվրոպայում նշվել է COVID-19 կորոնավիրուսով ախտահարման ամենացածր մակարդակներից մեկը: Այդ մասին նոյեմբերի 5-ին հաղորդել է The Guardian-ը:
Հիվանդացության երկշաբաթյա ցուցանիշը երկրում կրճատվել է 30 տոկոսով՝ 100 հազար մարդու հաշվով մինչեւ 212,7:
Այսպիսով, Իռլանդիան կորոնավիրուսի տարածման ամենացածր մակարդակում է գտնվում եվրոպական երկրների մեծամասնության շրջանում:
Իռլանդիայի իշխանությունները նշում են, որ դեպի բարելավում փոփոխությունը կապված է մայրաքաղաք Դուբլինում սահմանափակումներ մտցնելու և հետագա համազգային միջոցառումների հետ, որոնք ուժի մեջ են մտել հոկտեմբերի 21-ին: Սահմանափակումները ենթադրում են հասարակական սննդի համակարգի աշխատանք՝ միայն ուղարկելով և միաժամանակ նույն վայրում ոչ ավելի, քան 25 մարդու գտնվելով. այդ միջոցառումները կտևեն մինչև դեկտեմբերի 2-ը: Իշխանությունները հույս ունեն, որ մինչև այդ ժամանակ կորոնավիրուսի դեպքերի միջին օրական աճը կնվազի՝ հասնելով 50-100-ի:
Worldometer վիճակագրական կայքի տվյալների համաձայն՝ նոյեմբերի 4-ին COVID-19-ով վարակման օրական աճը երկրում կազմել է 435, կորոնավիրուսից մահացել է 8 մարդ: Այդ ցուցանիշներն զգալիորեն ավելի ցածր են հոկտեմբեր ամսվա ցուցանիշներից:
Այսպես, հոկտեմբերի 20-ին, երբ Իռլանդիայի վարչապետ Միկալ Մարտինը հայտարարեց սահմանափակումներ մտցնելու մասին, օրական աճը կազմում էր 1263, ինչը եռակի ավելի է, քան ներկայում: Ընդամենն Իռլանդիայում համավարակի սկզբից ի վեր ախտորոշվել է վարակման ավելի քան 63,4 հազար դեպք, 19 հազարից ավելի ախտահարված մահացել է: