Դիմիտրի Գունկոն՝ «Նոա» ակումբի նոր գլխավոր մարզիչ
Ռուսական «Խիմկիի» նախկին գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն կգլխավորի Երևանի «Նոան», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
44-ամյա ռուս մասնագետը սեպտեմբերին էր հեռացվել «Խիմկիի» գլխավոր մարզիչի պաշտոնից, որը զբաղեցնում էր այս տարվա օգոստոսից: Գունկոն երկար տարիներ աշխատել է «Մոսկվայի» սպարտակի տարբեր տարիքային թիմերում:
Նոյեմբերի 5-ին Դմիտրի Գունկոն հանդիպել է «Նոա» ակումբի ֆուտբոլիսների ու աշխատակիցերի հետ, որից հետո տեղի է ունեցել «Նոայի» առաջին մարզումը նրա գլխավորությամբ։
Հիշեցնենք, որ «Նոայի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է Իգոր Պիկուշչակի հեռանալուց հետո: Մոլդովացի մասնագետը վերջերս գլխավորել էր Ռուսաստանի առաջին դիվիզիոնում (Ֆուտբոլի ազգային լիգա) հանդես եկող Տոլյատիի «Ակրոնը»:
Իգոր Պիկուշչակը նախորդ մրցաշրջանից առաջ էր գլխավորել «Նոան», որը նրա գլխավորությամբ դարձավ Հայաստանի փոխչեմպիոն, գավաթակիր ու սուպերգավաթակիր: 37-ամյա մասնագետը նաև ճանաչվել էր Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ: