Ավստրիայում ահաբեկչությունից հետո բերման ենթարկված ռուսաստանցին ինքն է դիմել ոստիկանություն. ԶԼՄ-ներ
Վիեննայում բնակվող Ռուսաստանի մի քաղաքացի, որին Ավստրիայի իշխանությունները կասկածում էին Ավստրիայի մայրաքաղաքում ահաբեկչություն կատարողի հետ կապ ունենալու մեջ, ինքը դիմել է ոստիկանություն և հայտնել իր բնակարան ներխուժման մասին: Այդ մասին տեղեկացնում է Heute թերթը:
Նշվում է, որ Չեչնիայի 23-ամյա բնակիչը նոյեմբերի 4-ի կեսօրին ոստիկանություն է դիմել Վիեննայի Օտտակրինգ շրջանում: Նա հայտարարել է, որ իր բնակարանի դուռը կոտրել են: Ինչպես պարզաբանում է թերթը, իմանալով նրա անունը՝ իրավապահները զարմացել են, քանի որ խոսքը Վիեննայի ահաբեկչի հետ կապի մեջ կասկածվողներից մեկի մասին էր:
Հայտնի է, որ երիտասարդի բնակարանի դուռը բացվել է նոյեմբերի 3-ին ավստրիական հակաահաբեկչական հատուկ նշանակության «Կոբրա» ջոկատի կողմից, որը հետախուզում էր իրականացնում նախորդ օրը Վիեննայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Այդ ժամանակ ռուսաստանցին ինքը բնակարանում չի եղել:
Ըստ թերթի՝ ոստիկանություն դիմելուց հետո կասկածյալը բերման է ենթարկվել, քանի որ ահաբեկչի հետ հնարավոր կապերի պատճառով հետախուզվում էր: