Փարիզը սպառնացել է Անկարային պատժամիջոցներով՝ Էրդողանի կոշտ արտահայտությունների պատճառով
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը դատապարտել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ հայտարարությունները Ֆրանսիայի ու նրա ղեկավարության դեմ՝ հնարավոր համարելով պատժամիջոցների կիրառումը՝ հաղորդում է «Եվրոպա 1» ռադիոկայանը:
«Նախագահ Էրդողանն այժմ պարբերաբար հանդես է գալիս բռնության, նույնիսկ ատելության անընդունելի հայտարարություններով», – ասել է Լե Դրիանը:
Նա նշել է, որ սա ուղղված չէ միայն Ֆրանսիայի դեմ, քանի որ այս հարցում կա ամբողջական եվրոպական համերաշխություն: Այս առումով ֆրանսիական կողմը պնդում է, որ Թուրքիան հրաժարվի այդ տրամաբանությունից:
Նախարարը հիշեցրել է նաև, որ Եվրոպական խորհուրդը որոշում կայացրել, որ Անկարայի հետ կապված անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի: