Չեմպիոնների լիգա. Շաբաթվա խորհրդանշական հավաքականը (ֆոտո)
ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի խորհրդանշական հավաքականը:
Խորհրդանշական հավաքականում «Լիվերպուլը» ունի 6 ներկայացուցիչ, Մյոնխենգլադբախի «Բորուսիան»՝ 3, «Չելսին» ու «Պորտուն»՝ 1-ական ներկայացուցիչ:
Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ն ներկայացրել էր Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուներին:
Լավագույնի կոչման համար կպայքարեն Ալեսան Պլեան («Բորուսիա Մ.»), Դիեգու Ժոտան («Լիվերպուլ»), Էրլինգ Հոլանդը («Բորուսիա Դ.») և Յուսեֆ Էլ-Նենին («Սևիլիա»):
Շաբաթվա լավագույն գոլի մրցանակին հավակնում են Լաուտարո Մարտինեսը («Ինտեր»), Լուիս Դիասը («Պորտու»), Մոգամեդ Սուելյմանովը («Կրասնոդար») և Ալեսան Պլեան («Բորուսիա Մ.»):
Հաղթողները հայտնի կդառնան ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկության արդյունքում: