«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է սկսել Պոչետինոյի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերի աշխատանքից և ցանկանում է փոխարինել նրան:
Մանչեսթերյան ակումբը բանակցություններ է սկսել Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ և փորձում է համաձայնության գալ արգենտինացի մասնագետի հետ:
Սուլշերը կհեռացվի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի պաշտոնից, եթե Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջիկա տուրերում ակումբը միավորներ կորցնի:
Հիշեցնենք, որ Պոչետինոն «Տոտենհեմը» մարզել է 2014-2019 թվականներին, իսկ Սուլշերը «Մանչեսթեր Յունայթեդում» աշխատանքը սկսել է 2018 թվականից: