Պետր Չեխը 30-40 դարպասապահների է ուսումնասիրել Մենդիի տրանսֆերից առաջ
Լոնդոնի «Չելսիի» նախկին դարպասապահ, այժմ ակումբի տեխնիկական խորհրդական Պետր Չեխը պատմել է, որ 30-40 դարպասապահների խաղ է դիտել Էդուար Մենդիի տրանսֆերից առաջ: Այս ամռանն անգլիական ակումբը ֆրանսիական «Ռենից» էր ձեռք բերել սենեգալցի դարպասապահին:
«Ես մասնակցել եմ Մենդիի տրանսֆերին, քանի որ ցանկանում էի թիմում ավելացնել այլ կարգի դարպասապահ: Վերջին կես տարում ես ուսումնասիրել եմ 30-40 դարպասապահների, սակայն շարունակում էի հետևել Էդուարի զարգացմանը: Երբ մենք խոսում էինք այն մասին, թե ինչ ենք ցանկանում դարպասապահից, ես միանգամից մտաբերում էի նրան: Գլխավոր մարզիչը մեծ ներդրում է ունեցել այդ տրանսֆերում: Ակումբն ու սկաուտական բաժինը ևս մեծ ջանքեր են գործադրել: Բոլորով որոշեցինք, որ նա հենց այն դարպասապահն է, որն անհրաժեշտ է մեզ»,- Չեխիայի հավաքականի նախկին դարպասապահի խոսքը մեջբերում է Daily Mail-ը:
Հիշեցնենք, որ 2004-ին Պետր Չեխը հենց «Ռենից» էր տեղափոխվել «Չելսի»: