Էրիկ Բազինյանը կապի համակարգեր է ուղարկել հայ զինվորներին
Կանադան ներկայացնող հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը թանկարժեք կապի համակարգեր է ուղարկել Պաշտպանության բանակին:
25-ամյա Բազինյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 25 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ: Նախորդ մենամարտը նա անցկացրել է այս տարվա փետրվարի 21-ին՝ նոկաուտով հաղթելով ֆինն Տիմո Լայնին: