«Ծննդյանս օրվա լավագույն նվերը կլիներ աշխարհի կողմից Արցախի ճանաչումն ու պատերազմի անհապաղ ավարտը». իտալացի դիրիժոր Ջանլուկա Մարչիանո
Արցախի ճանաչումը՝ ծննդյան օրվա լավագույն նվեր. իտալացի հայտնի դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ցանկությունն է։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ծննդյան օրվա առիթով շնորհավորել է Մարչիանոյին՝ նշելով, որ տաղանդավոր երաժիշտը միշտ կանգնած է Հայաստանի կողքին։ Մարչիանոն շնորհակալություն է հայտնել՝ նշելով. «Ծննդյանս օրվա լավագույն նվերը կլիներ աշխարհի կողմից Արցախի ճանաչումն ու պատերազմի անհապաղ ավարտը։ Ուժեղ մնացեք»:
Ի դեպ, օրեր առաջ Մարչիանոն տեսաուղերձ էր հղել՝ ի աջակցություն հայերին. «Այս տեսաուղերձով աջակցությունս եմ հայտնում հայերին, որոնք պատերազմում են Ադրբեջանի, Թուրքիայի, իսլամիստ ահաբեկիչների դեմ՝ հայկական հողում, որի անունը Արցախ է։ Այն միշտ պատկանել է Հայաստանին: Մենք պետք է լինենք Հայաստանի ու հայերի կողքին, քանզի լռությունն ամենավատ բանն է , որ կարող ենք անել։ Բոլորս շատ հայ ընկերներ ունենք, ես վստահ եմ, եւ գիտենք, թե ինչպիսին են հայ ընկերներն ու հայերը։ Դժվար պահերին նրանք զանգահարում են, նրանք միշտ կողքիդ են, մշտապես հարցնում են՝ ինչ կարող են անել քեզ համար։ Եկեք անենք նույնը՝ նրանց ցույց տանք, որ մենք նույնպես այնտեղ ենք, նրանց հետ եւ նրանց համար։ Եկեք կանգնենք հայերի կողքին։ Մենք բոլորս հայ ենք»։