Կայ Հավերցը վարակվել է կորոնավիրուսով
Լոնդոնի «Չելսիի» գերմանացի կիսապաշտպան Կայ Հավերցի մոտ կորոնավիրուսի է հայտնաբերվել: Այդ մասին ֆրանսիական «Ռենի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրի հանդիպումից առաջ ասել է անգլիական ակումբի գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը:
Հավերցն ինքնամեկուսացվել է: Նա գանգատներ չունի առողջական վիճակի վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 21-ամյա գերմանացին այս տրանսֆերային պատուհանի ընթացքում Լևերկուզենի «Բայերից» է տեղափոխվել «Չելսի», որի կազմում մասնակցել է Անգլիայի առաջնության 7 խաղի և դարձել մեկ գոլի հեղինակ: