ԱՄՆ կիբեռանվտանգության եւ ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունը նախագահական ընտրություններին օտարերկրյա միջամտության ապացույցներ չի գտել
ԱՄՆ կիբեռանվտանգության եւ ենթակառուցվածքների անվտանգության գործակալությունը (CISA) 2020 թվականի նախագահական ընտրություններին օտարերկրյա միջամտության ապացույցներ չի գտել, փոխանցում է «Ինտերֆաքսը»։
«Կարեւոր է նշել, որ միլիոնավոր ամերիկացիների քվեարկելուց հետո մենք ապացույցներ չունենք, որ որեւիցե օտարերկրյա հակառակորդ կարող էր ամերիկացիներին խանգարել քվեարկելու կամ փոխել քվեարկության արդյունքները»,- նշված է գործակալության տնօրեն Քրիսթոֆեր Քրեբսի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ գործակալությունը հետեւելու է որեւէ ձեւով ձայների ընթացիկ հաշվարկի եւ վերջնական արդյունքների վրա ազդելու օտարերկրյա սուբյեկտների ցանկացած փորձին։