ԵՄ-ն Թուրքիային մեղադրում է Միջերկրական ծովում լարվածության սրման մեջ
ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակի հայտարարության մեջ ասվում է, որ Թուրքիան շարունակում է սրել լարվածությունը Արևելյան Միջերկրական ծովում նոր սեյսմիկ հետազոտությունների մասին հայտարարությունից հետո։
«Navtex-ի վերջին հայտարարությունները և Թուրքիայի շարունակական սեյսմիկ գործողությունները, որոնք ազդում են Հունաստանի և Կիպրոսի օֆշորային տարածքների վրա, խիստ ցավալի են, հատկապես երկխոսության հիմք ստեղծելու բոլոր մակարդակներում կառուցողական ջանքերի լույսի ներքո … Այս գործողությունները շարունակում են խթանել լարվածությունն ու անվստահությունը տարածաշրջանում՝ կայուն երկարաժամկետ լուծումների որոնումը հեշտացնելու փոխարեն», – նշված է փաստաթղթում:
Եվրամիությունը շեշտել է, որ միայն կառուցողական երկխոսությունը կարող է օգնել կայունացնել իրավիճակը Միջերկրական ծովի տարածաշրջանում: