Adidas-ը դադարեցրել է ադրբեջանական ակումբի հետ համագործակցությունը
Adidas-ը դադարեցրել է ադրբեջանական «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի հետ համագործակցությունը: Գերմանական հանրահայտ ընկերությունը նամակ է ուղարկել ադրբեջանական ակումբին՝ հայտնելով, որ միակողմանի խզում է համագործակցությունը, հաղորդում է «Чемпионат»-ը:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ի կարգապահական և էթիկայի կոմիտեն «Ղարաբաղի» մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Նուրլան Իբրահիմովին պատժել էր հայատյաց գրառման համար՝ նրան անորոշ ժամանակով արգելելով զբաղվել ֆուտբոլային գործունեությամբ: Ավելի վաղ Իբրահիմովը սոցցանցերում գրել էր, որ պետք է սպանել բոլոր հայերին՝ երեխաներին, կանանց, ծերերին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել էր ՈւԵՖԱ-ին՝ պահանջելով «Ղարաբաղ» ակումբին հեռացնել եվրագավաթներից: