Աջակցության նպատակով Երեւանում օպերատիվ շտաբն արդեն իրականացնում է իր աշխատանքները. Արցախի նախագահն՝ իր քաղաքացիներին
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված այս պատերազմական իրավիճակում ձեր սոցիալական ու վարչական սպասարկման (սոցիալական վճարների ստացում, փաստաթղթերի գրանցում եւ այլ ծառայություններ) ու տարաբնույթ աջակցության ապահովման նպատակով, հանձնարարականիս համաձայն, Երեւանում օպերատիվ շտաբն արդեն իրականացնում է իր լիարժեք աշխատանքները, որը համակարգում է ԱՀ աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Հայաստանի Հանրապետություն ժամանակավորապես տեղափոխված՝ Արցախի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված այս պատերազմական իրավիճակում ձեր սոցիալական ու վարչական սպասարկման (սոցիալական վճարների ստացում, փաստաթղթերի գրանցում եւ այլ ծառայություններ) ու տարաբնույթ աջակցության ապահովման նպատակով, հանձնարարականիս համաձայն, Երեւանում օպերատիվ շտաբն արդեն իրականացնում է իր լիարժեք աշխատանքները, որը համակարգում է ԱՀ աշխատանքի, սոցիալական եւ բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը:
Գլխամասային գրասենյակը գտնվում է Շենգավիթ վարչական շրջանում՝ Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում: Գործում է թեժ գիծ (010) 59-03-39 կամ կարող եք զանգահարել նաեւ 81-38 կարճ հեռախոսահամարին:
Այս օպերատիվ շտաբը սերտ համագործակցում է ՀՀ պատկան մարմինների հետ՝ տեղում համակարգելու Արցախի Հանրապետության քաղաքացիների կարիքների գնահատման ու բավարարման աշխատանքները:
Առիթից օգտվելով՝ իմ խորին շնորհակալությունն եմ հղում նաեւ Հայաստանի Հանրապետության մեր քույր-եղբայրներին եւ ՀՀ կառավարությանը՝ այս ընթացքում ցուցաբերած եւ շարունակվող սրտացավ ու գործուն աջակցության համար»,- գրել է Հարությունյանը։